Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից. Արարողությունը սկսվել է փակ ծեսով![]() 30 ապրիլի 2019 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ճապոնիայում մեկնարկել են կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու արարողությունները: Սա առաջին նման դեպքն է վերջին 200 տարում: Պաշտոնական արարողությունը սկսվել է մի քանի փակ ընտանեկան ծեսերից կայսերական պալատում: Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանություն չունի, սակայն, ըստ սահմանադրության, պետության և ժողովրդի միասնության կարևոր խորհրդանիշ է համարվում, հայտնում է BBC-ին: Առաջին ընտանեկան արարողության ժամանակ ըստ ավանդույթի կայսրը խորհրդանշական հայտարարություն է արել գահից հրաժարվելու մասին՝ ուղղված Ճապոնիայի կայսերական ընտանիքի առասպելական նախնիներին: Հրաժարականի հիմնական պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Մացու նո մա» պալատական սրահում և կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին և կտևի 10 րոպե: Սրահ կբերվի սրբազան հայելին, թուրն ու մագատամա զարդը: Արարողության վերջում կայսրը կդիմի ազգին, որից հետո կայսրն ու նրա տիկինը ազատ կհամարվեն իրենց պարտականություններից, թեև Ակհիտոն կայսր կհամարվի մինչև կեսգիշեր, գրում է Deutsche Welle-ն: Ակիհիտոյի հրաժարականով կավարտվի Հեսեյ դարաշրջանը («Խաղաղության հաստատման:): Մայիսի 1-ին կայսր կհռչակվի Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |