Միքայել Յանի ստարտափը $18 մլն է ներգրավել![]() 30 ապրիլի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Դավիթ Յանի որդու՝Միքայել Յանի ստարտափը $18 մլն է ներգրավել Bessemer Venture Capital և Flint Capital վենչուրային ընկերություններից A փուլում: Ընկերությունն օգնում է բիզնեսին չաթ-բոտեր ստեղծել մեսենջերներում հաճախորդների հետ շփվելու համար, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններ է առաջարկում, օրինակ՝ գովազդ: Էթան Կուրցվեյլը Bessemer-ից կընդգրկվի ManyChat-ի տնօրենների խորհրդում, իսկ Ալեքս Ֆերարան դիտորդ կլինի, գրում է Vc.ru-ն TechCrunch-ի վրա հղումով: Այժմ ManyChat-ը կենտրոնացած է Facebook Messenger-ում աշխատանքի վրա: Ըստ Կուրցվեյլի, Messenger-ի հետ աշխատանքը «միայն սկիզբն է»: Հեռանկարում՝ Instagram, WhatsApp և մյուս մեսենջերներն են: Ըստ ստարտափի տվյալների, հարթակում ստեղծվել է 1 մլն-ից ավելի հաշվառման գրառում: Ընդհանուր առմամբ, ընկերության հաճախորդները Messenger-ում 350 մլն բաժանորդ են ներգրավել: Ամեն ամիս հարթակի միջոցով 7 մլրդ հաղորդագրություն է ուղարկվում, որից մոտ 80 տոկոսն ընթերցվում է: Միքայել Յանը հիմնել է ManyChat-ը 2015-ին: Նույն տարում ընկերությունն ընդգրկվել է 500 Startups աքսելերատորում և $125 հազար ստացել: Միքայել Յանը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Դավիթ Յանի որդին է: Դավիթ Յանը ABBYY-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի անդամ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |