Ճապոնիայի նոր կայսրը ստանձնել է լիազորությունները![]() 1 մայիսի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի նոր կայսրը մայիսի 1-ին ստանձնել է լիազորությունները՝ նշանավորելով Ճապոնիայում նոր՝ Ռեյվա-«Հիանալի ներդաշնակության», դարաշրջանի մեկնարկը: Այդ համակարգն օգտագործվում է երկրում միջազգայնորեն ընդունված տոմարի հետ մեկտեղ: Իր առաջին ուղերձում նոր Նարուհիտո կայսրը խոստացել է կատարել իր պարտականությունները՝ որպես պետության խորհրդանիշի և ժողովրդական միասնության երաշխավորի: 59-ամյա նոր կայսրը խոստացել է միշտ լինել իր ժողովրդի կողմում, գրում է Deutsche Welle-ն: Նարուհիտոն գահի վրա փոխարինեց իր հորը՝ Ակիհիտոյին, որը տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին վայր դրեց իր լիազորությունները 30-ամյա գահակալությունից հետո: Տիկնոջ՝ Միչիկո Ակիհիտոյի հետ, նա մաղթել է որդուն, որ նոր Ռեյվա դարաշրջանը լինի կայուն և բեղմնավոր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին օտարերկրյա նախագահը կլինի, որը կայցելի Նարուհիտոյին արդեն մայիսի վերջում: Ճապոնիայի կայսրին արգելված է դիրքորոշում հայտնել քաղաքական հարցերի շուրջ: Նարուհիտոյի գահակալման պաշտոնական արարողությունը կլինի հոկտեմբերի 22-իյն: երրորդ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին, որից հետո միայն Նարուհիտոն վերջնականապես կհամարվի կայսր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |