Ասանժին դատապարտել են 50 շաբաթվա բանտարկության![]() 1 մայիսի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին, գրում է Deutsche Welle-ն: 47-ամյա ավստրալացին ձերբակալվել էր բրիտանական ոստիկանության կողմից Էկվադորի դեսպանատան մոտ ապրիլի 11-ին, երբ այդ լատինամերիկյան երկրի իշխանությունները զրկեցին նրան քաղաքական ապաստանից և ստիպեցին լքել դեսպանատան շենքը, որտեղ նա ապաստանել էր 2012-ին: Ասանժը փախել էր Էկվադորի դեսպանատուն, քանի որ ձերբակալման ենթակա էր Շվեդիայում իր դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված գործով: Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |