Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ «Աթաթուրք» զորավարժությունները![]() 1 մայիսի 2019 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունները: Մարտավարական զորավարժությունները կավարտվեն մայիսի 3-ին: Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Կանցկացվի մարտական հրաձգություն, հայտնում է Interfax.az-ը: Զորավարժությունների հիմնական նպատակն է Ադրբեջանի և Թուրքիայի ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումը, անձնակազմի մարտական պատրաստկանության բարձրացումը: Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին մասնակցում են անձնակազմերը, զրահատեխնիկան, հրետանին և ականանետները, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և երկու երկրների զենիթահրթիռային ստորաբաժանումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |