ՌԻԱ Նովոստին՝ հայկական խորովածի մասին. Առաջին կտորն ամենափոքրինն է![]() 1 մայիսի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսասկան ՌԻԱ Նովոստին գրում է, որ մայիսյան տոները շատերի մոտ ասոցացվում են բնության գրկում հանգստի և, անշուշտ, խորովածի հետ: Գործակալությունը նշում է, որ մսի պատրաստման բաղադրատոմսերը շատ են՝ պատմելով տարբեր երկրների, այդ թվում, հայկական խորովածի մասին: «Հայաստանում խորովածն, ավանդաբար, միայն տղամարդիկ են պատրաստում: Ավելի քան 20 բաղադրատոմս կա՝ դրանք տարբերվում են մսի տեսակով և այն համեմելու եղանակով՝ քացախով, գինով կամ կոնյակով: Երկրի տարբեր մարզերում խորովածը պատրաստում են ոսկրոտ մսից՝ խոզի կամ ոչխարի: Խորովածն ընդունված է մատուցել խորոված լոլիկի, սմբուկի և կանաչ պղպեղի հետ»,-ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ բանջարեղենը նույնպես« խորովվում է շամփուրներով՝ ածուխի վրա», որից հետո համեմվում է աղով ու սխտորով: «Ըստ հայկական ավանդույթի, խորովածի առաջին կտորն ամենափոքրինն է»,-գրում է պարբերականը: Հայկական խորովածից բացի, նկարագրվում են նաև վրացական, չինական, ինդոնեզական, հնդկական, ճապոնական, ամերիկյան, ֆիլիպինյան և այլ խորովածների պատրաստման եղանակները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |