Օբաման Թրամփի մասին Netflix-ի սերիալի պրոդյուսերը կլինի![]() 2 մայիսի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, տիկնոջ՝ Միշելի հետ, կլինի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մասին Netflix-ի սերիալի պրոդյուսերը: Սերիալը գրող Մայքլ Լյուիսի «հինգերորդ ռիսկը» բեսթսելերի էկրանավորումը կլինի, որը ներկայացնում է Թրամփի նախագահության սկզբնական շրջանի փաստագրությունը, գրում է Deutsche Welle-ն: Սերիալը նվիրված կլինի «այն լուռ աշխատանքին, որը կատարում են սովորական հերոսները՝ մեր կառավարության ղեկավարները, որոնք մեր ազգի պահապաններն են»: Հայտնի է, որ «հինգերորդ ռիսկում« Թրամփը ոչ այնքան շահավետ դիրքերից է ներկայացված: Բարաք և Միշել Օբամաները հայտարարել են Netflix-ի հետ գործակցելու մասին 2018-ի մայիսին: Ապրիլի 30-ին նրանք ներկայացրել են իրենց պրոդյուսերական Higher Ground Productions ընկերության առաջին նախագծերը: Նախագծերը հիմնականում ռասայական և գենդերային խտրականության հաղթահարմանն են նվիրված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |