Turkish Daily News. Գյուլի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի այցելությունը մեծ առաջընթացային քայլ կլիներ 5 սեպտեմբերի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Վճռելով այցելել Երեւան` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեծ քայլ կատարեց դեպի ապագա: Այդ մասին գրում է հայտնի թուրք տեսաբան Չենգիզ Ջանդարը: «Ես չեմ կարծում, որ Գյուլը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, բայց եթե նա անի դա, ապա պատմության դռները կարող են ավելի լայն բացվել: Եթե դա տեղի ունենար, դա մեծ առաջընթացային քայլ կլիներ: Տվյալ քայլը չէր նշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում, այն միայն կնշանակեր, որ Աբդուլլա Գյուլը գիտի մեր ընդհանուր պատմության դժբախտ հիշատակի մասին: Եւ նա` որպես Թուրքիայի նախագահ, հարգում է այդ հիշատակը»,- գրում է Turkish Daily News-ի թուրք տեսաբանը: Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |