Ազնավուրը չի ժամանի Հայաստան-Թուրքիա խաղին հիվանդության պատճառով 6 սեպտեմբերի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Ինձ հաճելի էր իմանալ, որ Թուրքիայի նախագահն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` այցելել Երեւան 2010 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով»,-ասվում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի Հայաստանի նախագահին հղած նամակում: Այս կարեւոր պահին շատ էի ցանկանում լինել Ձեր կողքին, պարոն Նախագահ, բայց ողնաշարիս շրջանում անակնկալ սուր ցավերն ինձ խանգարեցին մեկնել: Այսուհանդերձ գիտցեք, պարոն Նախագահ, որ Ձեզ հետ եմ մտքով եւ հոգով: Հուսով եմ, որ ձեր հանդիպումը կարձանագրի քայլ առաջ` երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ասվում է ուղերձում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի 6-ին կայցելի Երեւան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկու երկրների հավաքականների միջեւ խաղը դիտելու համար: Երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ սա նման մակարդակի առաջին այցն է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը Անկարան փակել է 1993թ. ի վեր ղարաբաղյան հակամարտության պատճառով: Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը (Ազնավուրյան) Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եւ Ֆրանսիայում ապաստան գտած հայերի ժառանգ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |