Գորան Լենմարկեր. Թուրքիան պետք է ուժ գտնի հաղթահարելու իր անցյալը` ընդունելով ցեղասպանության փաստը![]() 6 սեպտեմբերի 2008 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան պետք է ուժ գտնի հաղթահարելու իր անցյալը` ընդունելով ցեղասպանության փաստը եւ իր ցանկությամբ դառնա Եվրամիության անդամ` երբ երկրում հաստատվեն այն բոլոր չափանիշները, որ համընդհանուր նորմ են ԵՄ անդամ երկրներում` մարդու պաշտպանված իրավունքները, ժողովրդավարությունը, չկոռումպացված հասարակությունը եւ այլն»,-հայտարարել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Լենմարկերի գնահատականով, Հայաստանը պատմական հնարավորություն ունի օգնել Թուրքիային, որտեղ այսօր շատ հզոր ուժեր ուզում են երկիրը դարձնել ժամանակակից եվրոպական երկիր, բայց հանդիպում են երկու դժվարությունների: Լինելով մուսուլմանական երկիր` Թուրքիայում պետությունը եւ կրոնը չեն տարանջատում, գործող կառավարությունը, որի անդամները հավատացյալներ են, այդ ցանկանում է եւ դա շատ կարեւոր է եվրոպական քաղաքակրթությանը մոտենալու տեսակետից: Այս առումով` պարոն Լենմարկերը կարեւորում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, որի առաջին քայլը պիտի լինի Թուրքիայի կողմից միակողմանի փակված սահմանի բացումը: Նա ընդգծեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հոգեբանական ազդեցությունը Թուրքիայում, որը թույլ չի տա ազգայնական ուժերին գերիշխանություն ունենալ եւ հնարավորություն կտա Թուրքիային իսկապես եվրոպական երկիր դառնալ: Իր հերթին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, թե Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, բայց նախապայմաններ դնում է թուրքական կողմը: Այնուամենայնիվ` այսօր վաղվան հույսով նայելու ժամանակն է: «Տարածաշրջանում տարբեր երկրների շահերի լուրջ բախումներ կան, բայց համագործակցության առաջին շահագրգիռը պետք է լինեն տարածաշրջանի երկրները` խաղաղություն, անվտանգություն ու բարեկեցություն հաստատելու համար»,-հայտարարել է Տիգրան Թորոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |