Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737-ը վայրէջքից հետո գետում է հայտնվել

Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737-ը վայրէջքից հետո գետում է հայտնվել

PanARMENIAN.Net - Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737-ը վայրէջքից հետո գետում է հայտնվել՝ դուրս գալով թռիչքուղուց: Այդ մասին հայտնել է Ջեքսոնվիլի ծովային ռազմաբազան:

«Կոմերցիոն ինքնաթիռը չի ջրասուզվել: Բոլոր մարդիկ ողջ են, բոլորը հաշվառված»,-հայտրարել է քաղաքի շերիֆը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի ուշ շերիֆի գրասենյակը հայտնել է 21 մարդու հոսպիտալացման մասին: «Բոլորի վիճկը լավ է, կրիտիկական վնասվածքներ չկան»,-հայտնել է վարչությունը:

Զինվորականները հայտնել են, որ ինքնաթիռում 143 մարդ է եղել՝ 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Miami Air ավիաընկերության ինքնաթիռը Կուբայից Ֆլորիդա էր մեկնում: Այդ ինքնաթիռները տեղափոխում են Գուանտանամոյի զինծառյողներին, նրանց ընտնիքի նդմներին և այլ ուղևորների Ֆլորիդա և հակառակ ուղղությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---