«Սպայկայի» տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացվել են․ 1 մլրդ դրամ է վճարել

«Սպայկայի» տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացվել են․ 1 մլրդ դրամ է վճարել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը

Նշվում է, որ նա քրեական գործի շրջանակում ՊԵԿ հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ գումար։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին», - ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Ղազարյանը կալանավորվել է մոտ 7 մլրդ դրամի հարկ թաքցնելու մեղադրանոքով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---