«Շերեմետևոյում» վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է հրդեհվել. 41 զոհ կա 6 մայիսի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն: Հաջովել է փրկվել 33 ուղևորի և անձնակազմի 4 անդամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 6 մարդ հոսպիտալացվել է, որից 3-ի վիճակը ծանր է: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հրապարակել է ողջ մնացած ուղևորների ցուցակը: Աղետը տեղի է ունեցել մայիսի 5-ի երեկոյան: Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Մուրմանսկ, սակայն թռիչքից 28 րոպե անց անձնակազմը որոշել էր վերադառնալ Մոսկվայի օդանավակայան:Կոշտ վայրէջքի ժամանակ բռնկվել են ինքնաթիռի շարժիչները, հետո կրակը տարածվել է ինքնաթիռի պոչային մասի վրա: Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը: Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի հրամանատար Դենիս Եվդոկիմովը նկարագարել է, թե ինչ է պատահել, հայտնում է Lenta.ru-ն Baza Telegram-կանալի վրա հղումով: Ըստ օդաչուի, թռիչքից հետո ինքնաթիռը հայտնվել է կայծակի հարվածի տակ, որի հետևանքով անհետացել է ռադիոկապը և ինքնաթիռն անցել է անմիջական կառավարման ռեժիմի: Հետո ռադիոկապը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, իսկ կարգավարներն օգնել են անձնակազմին կողմնորոշվել թռիչքուղու հարցում: Ըստ Եվդոկիմովի, վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի արագությունը նորմալ էր: «Սահուն էինք մոտենում գետնին: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու տեղի ունեցավ հարվածը: Արագությունը բավարար էր, թռիչքուղուն մոտենում էինք ուղղահայաց արագության նվազմամբ, ինչպես կարգն է»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |