Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները չեղարկվել են. ԵՄ-ն բացատրություն է պահանջել![]() 7 մայիսի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բարձրագույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները։ Մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը, որը գրեթե 15,000 քվե ավելի էր ստացել երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից, որին առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ): ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ-ն ձայների մեծամասնությամբ չեղարկել է ընտրությունների արդյունքները, հայտնում է Deutsche Welle-ն: Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին։ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի ԿԸՀ-ին անհապաղ իր որոշման հիմնավորումները ներկայացնել: Այդ մասին հայտարարել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Յոհաննես Հանը: Հաղթած ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |