ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին 8 սեպտեմբերի 2008 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասւոմ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայցրեց Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցելության արդյունքները: Էդվարդ Նալբանդյան ասաց, որ հայկական կողմը հաստատակամ է շարունակելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հետեւողոական քայլերը, որոնց նպատակն է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատումը:Պիտեր Սեմնեբին իր հերթին բարձր գնահատելով Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |