Փաշինյան. Բաքուն 25 տարի պատրաստվում է պատերազմի, կիսապատերազմական վիճակում ենք 8 մայիսի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի և եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական իրավիճակի մեջ ենք: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով շփման գծում իրավիճակի սրման մասին հարցին: «Վերջին շրջանում որոշ օրերին լարում կա, բայց ընդհանուր առմամբ կայունությունն ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ալիևի միջև և այս շրջանում փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիա, մտահոգություններ ենք փոխանակում: Կան, իհարկե, մեղադրանքներ: Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում...Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը»,-ասել է վարչապետը: Նա հավելել է. «Մենք արձանագրել ենք, որ հրադադարը պետք է պահպանվի ու ամրապնդվի, ու հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, արդյո՞ք ինչ-որ մեկը տվել է հրահանգ ապակայունացնելու իրավիճակը»: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ևս մտահոգություններ է փոխանցում՝ փոխադարձ մեղադրանքներ կան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է կարգավորենք»,-ասել է նա: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |