Կրակոցներ Կոլորադոյի դպրոցում. Կա զոհ և վիրավորներ![]() 8 մայիսի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով 1 դեռահաս է սպանվել: Հրազենից 2 անձ է կրակ բացել: Ողբերգությունը տեղի է ունեցել Դենվեր քաղաքից ոչ հեռու գտնվող Հայլենդս-Ռանչ բնակավայրում, STEM գիտատեխնիկական դպրոցում, հայտնում է ոստիկանը: Հարձակվողները ձերբակալվել են, գրում է BBC-ին: «Տեղական ժամանակով ժամը 2-ին մոտ երկու անձ է մտել դպրոց, նրանք խորացել են տարածքում և կրակ են բացել աշակերտների ուղղությամբ 2 տարբեր մասերում»,-ասել է շերիֆ Թոնի Սփերլոքը: Երկու հարձակվողներն էլ նույն դպրոցում են սովորել: Սպանվել է 18-ամյա մի պատանի: Զենքը, որից արձակվել են կրակոցները, հայտնաբերվել է դեպքի վայրում: Հայլենդս-Ռանչն ընդամենը 8 կմ հեռավորության վրա է Կոլումբայն դպրոցից, որտեղ 20 տարի առաջ նման ամենաարյունահեղ միջադեպերից մեկն է եղել ԱՄՆ պատմության մեջ: Ըստ որոշ տվյալների, Կոլորադոյում հնչած կրակոցները նմանատիպ 115-րդ միջադեպն է ԱՄՆ-ում 2019-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |