Մոսկվան քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» Նժդեհի ու ազգայնականության համար 8 մայիսի 2019 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը զեկույց է պատրաստել աշխարհի տարբեր երկրներում նացիզմի հերոսացման, նեոնացիզմի տարածման, ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ, որում քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» համապատասխանաբար Նժդեհի արձանի տեղադրման ու ազգայնականության համար: ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկանքում նշվում է, որ ՀՀԿ-ն «ոչ միանշանակ ազգայնական քաղաքական գործիչ» Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող քայլեր է իրականացրել, «որի՝ Երրորդ Ռայխի հետ գործակցության մասին տեղեկություններ կան»: Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների թվում ազգայնական կողմնորոշում ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի մերժումն է, ինչը կուսակցությունը համարում է ռուս-թուրքական հանցավոր գործակցության արդյունք: «Կուսակցության հայտարարված նպատակներն են նոր Հայաստանի ստեղծումը, ներառյալ ինչպես երկրի ներկայիս սահմանները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Ծրագրային դրույթներում շեշտվում է ռուսական, այսպես ասած, գաղութարար քաղաքականության հետևանքով ոտնահարված իրավունքների վերականգնումը, ՀՀ-ի վերահսկողությունը Նախիջևանի և Ախուրյան գետից արևմուտք ընկած տարածքների վրա», - նշվում է ՌԴ ԱԳՆ տեղեկանքում: Ընդհանուր առմամբ նշում է, որ ռասիզմի ու քսենոֆոբիայի դրսևորումները ՀՀ-ում բացառություն են։ Հաճախ հանդիպում է այցելող Հնդկաստանի ու Իրանի քաղաքացիների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք, ինչը, սակայն, պայմանավորված է այցելուների ոչ հարիր վարքով։ 2016 թվականին Երևանում տեղադրվել է հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, ինչին բացասական էր արձագանքել Մոսկվան: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ իրենք «զարմացած են» Երևանում Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծողներից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից: «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի ցանկացած դրսևորումների հերոսացմանը ևս բոլորը լավ գիտեն... մեզ համար անհասկանալի է, ինչու է տեղադրվել տվյալ արձանը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ազգի անմահ հերոսության մասին», - ասել էր Զախարովան: Նժդեհը 1919-ի օգոստոսից Զանգեզուրում եղել է զիված ուժերի հրամանատար՝ ղեկավարելով թուրք-թաթարական զորքերի դեմ դիմադրությունը: Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեգուրյան ապստամբությունը: Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհը ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |