Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան ծնվել է

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան ծնվել է

PanARMENIAN.Net - Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի կատարող Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնող են դարձել: Այդ մասին Քարդաշյանը հայտնել է իր Twitter-ում:

Նա գրել է, որ տղա է ծնվել: Ըստ մոդելի, փոխնակ մոր կողմից ծննդաբերած տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին: «Վստահ եմ, որ նա դեռ շատ է փոխվելու, բայց հիմա կարծես նա լինի»,-հավելել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ դաստիարակում է 5-ամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին և 1 տարեկան Չիկագոյին: Երրորդ երեխան նույնպես լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Երկրորդ որդու՝ Սեյնթի, ծնվելուց հետո բժիշկները զգուշացրել էին Քիմին, որ նոր հղիությունները սպառնալիք կլինեն նրա կյանքին և առողջությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---