Բելառուսը կրկին բլոգերի է արտահանձնել. Այս անգամ առանց դատի11 մայիսի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի իշխանություններն առանց դատարանի որոշման ՌԴ են արտաքսել ընդդիմադիր ինգուշ բլոգեր, «Ինգուշեթիայի ընտրությունը» հասարակական կազմակերպության ղեկավար Իսմաիլ Նալգիևին: Այդ մասին հայտնել է Բելառւսի լրագրողների ասոցիացիայի կայքը: Նալգիևին ձերբակալել են մայիսի 8-ին Մինսկի օդանավակայանում՝ երկրից մեկնելիս, և տեղափոխել են մեկուսարան: Նրան հայտնել են, որ նա գտնվում է ՌԴ կողմից որոնվող անձանց ցանկում, գրում է Deutsche Welle-ն: Բլոգերի փատաբանին, որը փորձել է կասեցնել արտաքսումը դատարանում բողոքի քննության ժամանակահատվածի համար, մայիսի 10-ի առավոտյան հայտնել են, որ որոշումը կայացված է և ոչ մի դատ էլ չի լինելու: Ըստ իրավաբանի, Նալգիևին արդեն արտաքսել են: Բլոգերի փատաբանը Նալգիևի ձերբակալությունը կապում է Ինգուշեթիայում 3 բողոքի ակցիաների մասնակցության հետ՝ այդ մասին մայիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Յաբլոկօ» կուսակցության ինգուշական բաժանմունքի ղեկավար Ռուսլան Մուցոլգովնան: Խոսքը զանգվածային բողոքի ցույցերի մասին է, որոնք տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերին, երբ Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներ Յունուս-Բեկ Եվկուրովն ու Ռամզան Կադիրովը համաձայնագիր կնքեցին սահմանի մասին: Հանրապետությունները պետք է չբնակեցված տարածքներ փոխանակեին: Ըստ համաձայնության ընդդիմախոսների, այն համարժեք չէր կողմերի համար: Բողոքներն Ինգուշեթիայում վերսկսվեցին մարտի վերջում և ոստիկանության հետ բախումների հանգեցրին Մագասում: Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները Բաքվին էին արտահանձնել ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը ձերբակալվեց 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի հարցումով՝ Արցախ այցելությունների համար: Հետագայում Լապշինն արտահանձնվեց Իսրայելին, որի քաղաքացի էր հանդիսանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |