Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում13 մայիսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Նա հայտարարել է, որ իրազեկված չէ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց ամեն ինչ արվելու է, որ Մխիթարյանը թիմի հետ լինի, հայտնում է Express-ը: «Մենք ուզում ենք, որ Մխիթարյանը խաղա: «Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ հանդես եկավ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նա խաղա: Բայց չգիտեմ, որքանով է դա հնարավոր քաղաքական հարցերի պատճառով: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ խնդիրներ կան երկրների միջև, բայց ամեն ինչ անելու ենք, որ Մխիթարյանը թիմի հետ լինի»,-հայտարարել է իսպանացի մասնագետը: Անդրադառնալով ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելուն՝ Էմերին ասել է, որ կգերադասեր, որ խաղն Անգլիային ավելի մոտ երկրում անցկացվեր, քանի որ դա խնդիրներ է առաջացնում երկրպագուների համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Photo. Arsenal FC via Getty Images Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն |