Երևանն ամենամատչելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար![]() 13 մայիսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ամրագրման ծառայությունը վերլուծել է ավիաթռիչքների արժեքն ամառային ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների ցանկը: Պարզվել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի ուղղությունը Երևանն է: Վարկանիշը կազմելու համար մասնագետներն ուսումնասիրել են ամռան ամիսների համար հունվարից մինչև ապրիլ ձեռք բերված ավիատոմսերի գները: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան՝ 7131, իսկ Մոսկվայից Երևան թռիչքը կարժենա 10735 ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն: Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |