Փաշինյանն ու Ալիևը կարճ հանդիպում են ունեցել Բրյուսելում

Փաշինյանն ու Ալիևը կարճ հանդիպում են ունեցել Բրյուսելում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք հրավիրված էին մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին:

«Մենք կարճ խոսակցություն ենք ունեցել Ալիևի հետ ընթրիքի ժամանակ: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»:

Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին:

Ընթերցեք նաև.Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---