Ջորջ Մարտինը չի ավարտել «Սառույցի և կրակի երգը» սագայի վերջին 2 գիրքը

Ջորջ Մարտինը չի ավարտել «Սառույցի և կրակի երգը» սագայի վերջին 2 գիրքը

PanARMENIAN.Net - Գրող Ջորջ Մարտինը հերքել է այն տեղեկությունը, թե ավարտին է հասցրել «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի 6-րդ և 7-րդ գրքերը:

Ավելի վաղ այդ մասին հայտնել էին բազմաթիվ արևմտյան ԶԼՄ-ներ՝ դերասան Յեն Մաքելհինի վրա հղումով, որը մինչև 5-րդ եթերաշրջանը «Գահերի խաղում» կատարում էր Բարիսթան Սելմիի դերը: Նա հայտարարել էր, թե գրող Ջորջ Մարտինն արդեն գրել է 6-րդ և 7-րդ գրքերը, սակայն կաշկանդված է «Գահերի խաղի» շոուռաններներ Դևիդ Բենիոֆի և Դեն Ուայսի հետ պայմանագրով, ըստ որի, իբր, չի կարող հրատարակել գրքեր մինչ շոուի ավարտը:

«Ոչ, «Ձմռան քամիներն» ու «Գարնան մասին անուրջները» դեռ ավարտված չեն: «Անուրջները» դեռ նույնիսկ սկսված չեն: Ես 7-րդը չեմ սկսի, մինչև ավարտին չհասցնեմ 6-րդը: Իմ համար տարօրինակ է, որ դա բացատրել է պետք: Երկիրը կլոր է, այն պտտվում է արևի շուրջ, ջուրը թաց է...Զարմանալի է, որ ինչ-որ մեկը գոնե մի պահ հավատացել է դրան: Ինչո՞ւ պիտի տարիներով նստեի ավարտված վեպերի վրա»,-ասել է գրողը, գրում է DTF-ն:

Գրողը նշել է, որ նման ռազմավարությունը ոչ ոքի ձեռնատու չէ, այդ թվում հրատարակչություններին, որոնք աշխարհով մեկ իր գրքերն են հրատարակում: Մարտինն ընդգծել է, որ ոչ մի լրացուցիչ պայմանագիր HBO-ի հետ չի կնքել, ինչպես նաև սերիալի հեղինակների:

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---