WhatsApp-ում զանգերն օգտագործվել են լրտեսական ծրագրերի տեղադրման համար14 մայիսի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերում խոցելիություն է հայտնաբերվել, որը հաքերներն օգտագործել են սմարթֆոնների վրա լրտեսական ծրագրեր տեղադրելու համար: Այդ մասին գրում է Financial Times (FT) թերթը, ընկերության տվյալների վրա հղումով: Խոցելիությունը հայտնաբերվել է 1,5 շաբաթ առաջ: Ըստ WhatsApp-ի, հաքերները վնասակար ծրագրերի տեղադրման համար օգտագործել են ձայնային զանգերը դեպի իրենց զոհի սմարթֆոնը: Խոցելիությանը ենթակա էին ինչպես Android-ով սմարթֆոնները, այնպես էլ iOS-ով: Վնասակար ծրագրային ապահովման տեղադրման համար օգտատերերը նույնիսկ չպետք է պատասխանեին զանգին: Ներգնա զանգի մասին տվյալները չէին արտացոլվում եկած զանգերի ցանկում, գրում է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի, վնասակար ծրագրային ապահովումը մշակել է իսրայելյան NSO Group-ը: Հենց այդ ընկերությունն է ծրագրային ապահովում ստեղծում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի հատուկ ծառայությունների համար: Առավել հաճախ սմարթֆոնում տեղադրվում էր Pegasus լրտեսական ծրագիրը, որը թույլ է տալիս հեռահար միացնել սմարթֆոնի տեսախցիկն ու բարձրախոսը, ուսումնասիրել հաղորդագրություններն ու էլփոստը, տվյալներ հավաքել օգտատերի գտնվելու վայրի մասին: Չի նշվում, թե հատկապես ով է այդպես տեղեկատվություն հավաքել օգտատերերի մասին: NSO Group-ում հայտարարել են, որ Pegasus-ը նախատեսված է ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի համար: Ընկերությունը պնդում է, որ իր ծրագրային ապահովումը միայն հատուկ ծառայություններն են օգտագործում, իսկ ինքը հնարավորություն չունի ծրագրային ապահովումը տեղադրել սմարթֆոններում: Տվյալ պահին WhatsApp-ից մոտ 1,5 մլրդ մարդ է օգտվում աշխարհում: Մեսենջերի ղեկավարությունը դեռ չի հաշվել, թե քանի մարդ է տուժել այդ խոցելիության պատճառով: WhatsApp-ը հորդորում է օգտատերերին թարմացնել հավելվածը՝ խուսափելու համար անհատական տվյալների արտահոսքից: Վերջին թարմացումը, որը վերացնում է խոցելիությունը, մեսենջերը թողարկել է մայիսի 13-ին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |