Քոչարյանի կալանքի հիմքերը հայտնի են. «Նա կարող է թաքնվել»14 մայիսի 2019 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է միջոց կալանքի հիմքերը: Ըստ դատախազ Պետրոսյանի, վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենալ, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Իսկ կալանքը կանխում է նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից: Նա նշել է, որ դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և այլոց հարցաքննության արձանագրությունները: «Դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը», - ասել է նա: Պետրոսյանը վկայակոչել է 2008 թվականի Քոչարյանի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը: «Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք քրեական գործում առկա տեղեկությունները, մասնավորապես՝ մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է Հայաստանից դուրս: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով թե թաքնվելու, թե խոչընդոտելու ռիսկերն ավելի քան բարձրանում են: Վերլուծելով էլեկտորնային սահմանյաին համակարգում նրա սահմանահատումների տվյալները, մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս։ Մեղադրանքի կողմի ապացույցների և հարցաքնված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու ռիսկը բավականին բարձր է։ Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորումը, այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձնաց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը», - ասել է Պետրոսյանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |