Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են տալիս Քոչարյանի համար

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են տալիս Քոչարյանի համար

PanARMENIAN.Net - Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար, հայտնում է CivilNet-ը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նիստին ընթերցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:Գլխավոր դատախազը պատասխանել էր, որ այս պահին այդ հարցն իր լիազորություններից դուրս է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---