Գեղարքունիքում և Սյունիքում ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ կփորձարկվեն

Գեղարքունիքում և Սյունիքում ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ կփորձարկվեն

PanARMENIAN.Net - ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ, իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքիմարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։

Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։

Փորձարկումից հետո, դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին իրականացնել նմանատիպ նշագծումներ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---