Մամեդյարով. ԵԱՀԿ համանախագահները մայիսին կայցելեն տարածաշրջան

Մամեդյարով. ԵԱՀԿ համանախագահները մայիսին կայցելեն տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մայիսի վերջում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, հայտնում է Report-ը:

«Մենք նախ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում նախարարների հանդիպումն է, բայց այն դեռ պետք է նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկն առաջարկել է նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, բայց այն նախապատրաստել է պետք»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---