Արցախի ՊՆ-ում հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման հարցեր են քննարկվել

Արցախի ՊՆ-ում հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման հարցեր են քննարկվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունը։

Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում:

Քննարկվել են նաև պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---