«Բարսելոնան» պատրաստ է 120 մլն եվրո վճարել Գրիզմանի համար15 մայիսի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին: «Բարսելոնայի» ղեկավարությունը սպասում է հուլիսի 1-ին՝ այդ օրվանից Գրիզմանի հրաժարագինը, ըստ «Ատլետիկոյի» հետ պայմանագրի, 200 մլն եվրոյից կնվազի մինչև 120 մլն: 28-ամյա ֆրանսիացին արդեն հայտարարել է, որ հեռանալու է մադրիդյան ակումբից, սակայն չի հստակեցրել, թե որտեղ է շարունակելու կարիերան, գրում է Lenta.ru-ն Mundo Deportivo-ի վրա հղումով: Նշվում է, որ ֆուտբոլիստի տարնսֆերից միջոցների մի մասը կստանա «Ռեալ Սոսյեդադը»: Գրիզմանի նախկին ակումբը կստանա գործարքի գումարի 20 տոկոսը՝ 24 մլն եվրո: Կատալոնական ակումբի ծրագրերի մասին հայտնի էր արդեն մարտին: Գրիզմանը հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2014-ից: Նրա գլխավոր նվաճումը մադրիդցիների կազմում հաղթանակն է Եվրոպայի լիգայում: Կիսապաշտպանը նաև հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում, նա Եվրոպայի փոխչեմպիոն է և աշխարհի չեմպիոն: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը 15 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |