Չինաստանում արգելափակել են Վիքիպեդիան՝ բոլոր լեզուներով

Չինաստանում արգելափակել են Վիքիպեդիան՝ բոլոր լեզուներով

PanARMENIAN.Net - Չինաստանն արգելափակել է Վիքիպեդիա հանրագիտարանը բոլոր լեզուներով: Մինչ այդ երկրում արգելափակված էր կայքի չինական տարբերակը և որոշ էջեր այլ լեզուներով՝ այդ թվում «Սպանդը Տյանանմեն հրապարակում» կամ «Դալայ լամա» էջերը: Այդ մասին հայտնում է OONI համացանցի գրախոսության հետազոտական կենտրոնը:

Ըստ կենտրոնի տվյալների, կայքն արգելափակվել էր դեռ ապրիլին, գրում է Bird in Flight-ը BBC-ի վրա հղումով:

Այսպիսով, Վիքիպեդիան Google-ի, Facebook-ի, LinkedIn-ի, Twitter-ի հետ մեկտեղ հայտնվեց արգելված կայքերի շարքում: Վիքիմեդիան հայտարարել է, որ արգելափակման մասին ոչ մի իրազեկում չի ստացել:

Համացանցային հանրագիտարանն արգելափակված է նաև Թուրքիայում և մասնակիրոեն Վենեսուելայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---