Միրզոյանը՝ Բալասանյանին. Տեսախցիկի առջև ասածները պետք է համընկնեն առանց դրանց արվող հավաստիացումների հետ

Միրզոյանը՝ Բալասանյանին. Տեսախցիկի առջև  ասածները պետք է  համընկնեն առանց  դրանց արվող հավաստիացումների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով կոչ կանեի, որ տեսախցիկների առաջ հնչած հայտարարությունները համապատասխանեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումներին», - ասել է Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ հասկանում է՝ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը:

«Կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից», - ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԺ-ում գտնովղ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ հակասություն կողմերի միջև չկա, ՀՀ ու Արցախի «հարաբերությունների մեջ չկա սրացում»:

«Կարևոր է հասկանալ՝ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասել է նա:

Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր ՀՀ-ի կողմից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---