Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն կանցկացնի

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն կանցկացնի

PanARMENIAN.Net - Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, գրում է Haqqin.az-ը:

Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---