ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան15 մայիսի 2019 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։ «Գործընթացը ոգևորիչ է, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները բարձր մակարդակի են: Արդյունքում մենք նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ», - ասել է Թրեյսին: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորությանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին ասել է, որ այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունի: Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |