ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ երկրների դեսպաններին է ներկայացրել Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները10 սեպտեմբերի 2008 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացնելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցելության արդյունքները, վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |