«Արսենալն» անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել ՈւԵՖԱ-ից և Բաքվից15 մայիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն 24 ժամում պետք է պատասխանի «Արսենալին»՝ կհամապատասխանի արդյոք անվտանգության մակարդակը Բաքվում լոնդոնյան ակումբի պահանջներին, որպեսզի ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Մխիթարյանին մուտքի արտոնագիր ստանալու հատուկ թույլտվություն է տրվել, սակայն ակումբն անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել, հայտնում է Haqqin.az-ն Evening Standard-ի վրա հղումով: Նշվում է, որ «Արսենալը» սովորաբար արտագնա խաղերի իր անվտանգության աշխատակիցների հետ է մեկնում, սակայն այժմ լոնդոնցիները պահանջել են ավելացնել իրավապահների քանակը Բաքվում թիմի տեղաշարժի ժամանակ, ինչպես նաև հյուրանոցի շուրջը, որտեղ մնալու են թիմի անդամները: Դա արվում է, որպեսզի Մխիթարյանը կարողանա ազատ տեղաշարժվել: «Բանակցություններն «Արսենալի» և ՈւԵՖԱ-ի միջև շարունակվում են: «Արսենալի» պատվիրակությունը գտնվում է Բաքվում՝ քննարկվում են Բաքվի օլիմպիական ստադիոնում եզրափակչի լոգիստիկայի հարցերը ՈւԵՖԱ պաշտոնյաների և «Չելսիի» գործընկերների հետ»,-գրում է Evening Standard-ը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |