ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է

ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն  առավել քան երբևէ ամուր է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում:

«Ի՞նչն է փոխվել. փոխվել է հենց Հայաստանը: Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից», - ասել է դեսպանը:

Նա նշել է, որ ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է ԱՄՆ շահերից և հավելել է, որ այն պահից սկսած, երբ ԱՄՆ և ՀՀ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ԱՄՆ-ն աջակցել է Երկրում ժողովրդավարական գործընթացներին:

Ընթերցեք նաև «ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---