Ավստրիայի տարրական դպրոցում հիջաբն արգելել են16 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրելու արգելքին: «Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրելը»,-ասվում է օրենսդիրի որոշման մեջ, գրում է Deutsche Welle-ն: Նորամուծությունը, սակայն, չի տարածվում հրեական կիպայի վրա, քանի որ, ինչպես ասվում է փաստաթղթում, այն ամբոջությամբ կամ մեծամասամբ չի ծածկում մազերը: Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք: Ավստրիայի իշխանությունների համաձայն, օրենքը հնարավոր է բողոքարկել միայն Սահմանադրական դատարանում: Վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորած կառավարությունը 3 անգամ որոշումը ներկայացրել էր խորհրդարանի քննարկմանը: 2017-ին Ավստրիայում արգելվեց դեմքը ծածկող հագուստ կրելը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |