«Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես». Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

«Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես».  Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանների և դատախազների միջև բանավեճ է եղել:

Քոչարյանի փաստաբաններին դուր չի եկել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդհատել է Քոչարյանի ելույթը:

Իր մեղադրանքին անդրադառնալով՝ Քոչարյանը դատախազներին կադաստրի շարքային աշխատողների հետ է համեմատել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտություն դրսևորել:

Միջամտել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այս մարդը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս, դուք դատախազությանը թույլ եք տալիս ընդհատել մեզանից ցանկացած մեկին ցանկացած ժամանակ»,- դատավորին ասել է Ալումյանը:

Քոչարյանի և Արթուր Դավթյանի միջև բանավեճ տեղի ունեցավ.

«Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես», - գլխավոր դատախազին ասել է Քոչարյանը:

«Փորձի», - պատասխանել է Արթուր Դավթյանը:

Ավելի վաղ Քոչարյանը մայիսի 16-ին դատարանում ելույթ է ունեցել, որում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։

Նա ասել է, որ ծանոթ չէր 0038 հրամանին, իսկ ծանոթանալուց հետո պնդում է՝ ճիշտ հրաման էր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---