Զելենսկին ուզում է ցրել Ռադան17 մայիսի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ցրել է Գերագույն ռադան: Այդ մասին «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում հայտարարել է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը: «Զելենսկին պատրաստ է օգնել Ռադային կատարել գոնե այն խոստումների մի մասը, որոնք ժամանակին տրվել են»,-ասել է նա: Նախագահի խորհրդականը պարզաբանել է, որ Ռադան ցրելու համար նախադրյալներից մեկը Ռադայում կոալիցիայի բացակայությունն է, գրում է «Վեդոմոստին»: Այս հայտարարությունից անմիջապես հետո «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը հայտարարել է Գերագույն ռադայում կոալիցիայից դուրս գալու մասին՝ դրանով իսկ արգելափակելով խորհրդարանը վաղաժամկետ ցրելու հնարավորությունը, հայտնում է Strana.ru-ն: Ըստ Ուկրաինայի օրսնեդրության, Ռադան կարելի է լուծարել 3 դեպքում՝ եթե խորհրդարանում չկա կոալիցիա, եթե Ռադան նիստ չի գումարել 1 ամսվա ընթացքում կամ եթե չի կարողանում կառավարություն ձևավորել: Ըստ Սահմանադրության Ռադայի լուծարման մասին հրամանագիր կարող է ստորագրել միայն երկրի նախագահը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |