Թրամփն ուզում է չեղարկել «գրին քարտի» խաղարկությունը![]() 17 մայիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի բարեփոխման նոր ծրագիրը, որը ենթադրում է «գրին քարտի» խաղարկության չեղարկում: Ամեն տարի ԱՄՆ կառավարությունը խաղարկություն է կազմակերպում, որի նպատակն է խթանել ներգաղթը: Մասնակցությունը խաղարկությանն անվճար է, հաղթողներին ընտրում են պատահականության սկզբունքով: Նրանց տրամադրվում է կացության և աշխատելու իրավունք: Թրամփի թիմն ուսումնասիրել է զարգացած երկրների միգրացիոն համակարգերն ու պարզել է, որ միգրանտների 12 տոկոսն ԱՄՆ է տեղափոխվել աշխատանքի տեղավորման և հատուկ ունակությունների առնչությամբ: Կանադայի համար նման ներգաղթյալների թիվը 63% է, Նոր Զելանդիայի համար՝՝ 57%, Ավստրալիայի՝ 68%, գրում է «Վեդոմոստին»: Թրամփի ներգաղթի քաղաքականությունը նպատակ ունի ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Նրանց հայտնաբերելու նպատակով առաջարկվում է ներմուծել միավորների համակարգ, որի նմանն օգտագործում են Կանադան և այլ երկրները: Նախապատվությունը տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ ունեն, աշխատանքի առաջարկ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր: «Եթե այդ ծրագիրն ընդունվի, այն կդառնա Ամերիկայի հպարտությունն ու նախանձի առարկան ամբողջ աշխարհի համար»,-ասել է Թրամփն իր ուղերձում: Ավելի վաղ Թրամփը բազմիցս է խոսել ներգաղթին ԱՄՆ մոտեցումը փոխելու անհրաժշետության մասին: 2017-ին նա նույնիսկ պահանջում էր ամբողջովին չեղարկել «գրին քարտերի» տրամադրումը, երբ պարզվեց, որ ահաբեկչությունը Մանհեթենում նման խաղարկության արդյունքում ներգաղթած անձ է: Այն ժամանակ Ուզբեկստանից ներգաղթած Սայֆուլլա Սաիպովը մխրճվել էր ամբոխի մեջ ավտոմեքենայով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |