Կասիլյասը չի հեռանա ֆուտբոլից![]() 17 մայիսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը վերջերս սրտամկանի կաթված է տարել, հայտարարել է, որ այժմ առողջության հետ ամեն ինչ կարգին է և որ նա մտադիր է հայտարարել կարիերան ավարտելու մասին, երբ գա ժամանակը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կասիլյասը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ խաղաշրջանի ավարտին: «Մի օր կգա այդ պահը, երբ ես կավարտեմ իմ կարիերան: Թույլ տվեք հայտարարել այդ մասին, երբ պահը գա: Այժմ ինձ հանգիստ է պետք: Երեկ ինձ զննել է բժիշկ Ֆիլիպե Մասեդուն: Ամեն ինչ շատ լավ է, այս նորությոնն էլ ուզում եմ կիսել ձեզ հետ»,-գրել է 37-ամյա ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում: Մայիսի 1-ին Կասիլյասը սրտամկանի կաթված է տարել թիմի մարզման ժամանակ: Նա հոսպիտալացվել էր և վիրահատվել Պորտուի հիվանդանոցներից մեկում: 5 օր անց Կասիլյասին դուրս են գրել հիվանդանոցից, հետո նա հայտարարեց, որ վիրահատությունից հետո մի քանի շաբաթ կամ ամիս հանգստանալու է: Մադրիդի «Ռեալի» կազմում Կասիլյասը 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում: Իսպանիայի հավաքականի հետ միասին նա դարձել է աշխարահի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |