«Գահերի խաղի» վերջին սերիան ԱՄՆ տնտեսությանը կարող է $3.3 մլրդ վնաս տալ18 մայիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղի» վերջին սերիան դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ: Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ գործի, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Ըստ Challenger, Gray & Christmas ընկերության, աշխատանքի արտադրողականության կորստի պատճառով ամերիկյան տնտեսությունը 3.3 մլրդ դոլարի վնաս կկրի, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղի» վերջին սերիայի հեռարձակումը ընդհանուր առմամբ կազդի ավելի քան 27 մլն մարդու աշխատանքային մտադրությունների վրա, ասվում է հետազոտման մեջ: Սերիալի վերջին եթերաշրջանն արդեն զգալիորեն ազդել է ամերիկացիների աշխատանքի արտադրողականության վրա: 20,4 մլն մարդ խոստովանել է, որ սերիալի դիտումներն ազդել են աշխատանքի հաճախելիության, աշխատունակության վրա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |