Փաշինյանը շփվել է Կենտրոնի դատարանը արգելափակածների հետ և հեռացել![]() 20 մայիսի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակով մոտեցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրն արգելափակած քաղաքացիներին, ծանոթացել իրավիճակին ու թիկնազորի ուղեկցությամբ հեռացել։ Լրագրողները փորձել են մի քանի հարց տալ ակցիայի մասին, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ ժամը 12։00-ին հանդես է գալու ելույթով և բոլոր հարցերի պատասխանները կլինեն այդ ելույթում։ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |