Նյու-Յորքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը10 սեպտեմբերի 2008 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Նյու-Յորքում իր աշխատանքները սկսող ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանի շրջանակներում կարող է տեղի ունենալ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նա հիշեցրել է, որ նման առաջարկով հանդես է եկել իր հայկական գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, եւ առաջարկն ընդունվել է: Ալի Բաբաջանը նաեւ ասել է, որ կողմերը համաձայնության են եկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների ինտենսիֆիկացման մասին, հաղորդում է NTV-turk-ը:ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հաստատել է Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպման մասին տեղեկատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |