Արայիկ Հարությունյան. Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած վարչապետին![]() 20 մայիսի 2019 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է «Արցախպրեսսը»: «Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում», - ասել է նա: Ըստ նրա՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական: «Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |