Զելենսկին ցրել է Գերագույն ռադան![]() 20 մայիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին երդմնակալության ժամանակ հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին: «Ես ցրում եմ 8-րդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել է Զելենսկին: Ուկրաինական խորհրդարանի արտահերթ ընտրությունները կկայանան ամռանը, գրում է Deutsche Welle-ն: Ռադան ցրելու մասին Զելենսկու որոշման վերաբերյալ հայտնի դարձավ մայիսի 18-ին, երբ ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակեցին համապատասխան հրամանագրի նախագիծը: Ըստ Ուկրաինայի օրսնեդրության, Ռադան կարելի է լուծարել 3 դեպքում՝ եթե խորհրդարանում չկա կոալիցիա, եթե Ռադան նիստ չի գումարել 1 ամսվա ընթացքում կամ եթե չի կարողանում կառավարություն ձևավորել: Ըստ Սահմանադրության Ռադայի լուծարման մասին հրամանագիր կարող է ստորագրել միայն երկրի նախագահը: Մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Նա երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: Արարողությունը մեկնարկել է օտարերկրյա հյուրերի ներկայացմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Զելենսկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 73,22 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 24,45 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |