Ալեն Դելոնը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել20 մայիսի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիցաի դերասան Ալեն Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել Կաննում՝ կինոյում ունեցած ավանդի համար: Պարգևն արարողության ժամանակ նրան է փոխանցել դուստրը՝ Անուշկան: «Եթե ես աստղ եմ, ցանկանում են շնորհակալություն հայտնել դրա համար միայն ու միայն հանդիսատեսին»,-ասել է 83-ամյա դերասանը պարգևատրման արարողության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Դերասանին այդ պարգևը հանձնելու որոշման մասին հայտարարվել էր 2019-ի ապրիլին: Որոշումը խստորեն քննադատեցին «Կանայք և Հոլիվուդը» կազմակերպությունն ու մի շարք ֆրանսիական ֆեմինիստական կազմակերպություններ: Վերջին տարիներին Ալեն Դելոնը սատարում է աջակողմյան պոպուլիստական «Ազգային ճակատ» կուսակցությանը, ինչպես նաև դեմ է երեխաների որդեգրմանը միասեռական զույգերի կողմից: Դելոնի որդին նրան ընտանեկան բռնության մեջ է մեղադրել, Դելոնին մեղադրում են նույնիսկ նախկին սիրեցյալ՝ Ռոմի Շնայդերի հանդեպ վերաբերմունքի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |