Հարավային Օսիան չի պատրաստվում հրաժարվել իր անկախությունից եւ մտնել Ռուսաստանի կազմի մեջ11 սեպտեմբերի 2008 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտնել է, որ նրա հանրապետությունը չի պատրաստվում հրաժարվել իր անկախությունից եւ մտնել Ռուսաստանի կազմի մեջ: «Ըստ երեւույթին, ինձ սխալ են հասկացել: Մենք չենք պատրաստվում հրաժարվել վիթխարի զոհերի գնով ձեռք բերված անկախությունից, եւ Հարավային Օսիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ»,- հայտնել է Կոկոյտին: «Այո, Հարավային Օսիայում շատերն են խոսում Ռուսաստանի կազմում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու մասին, եւ ոչ ոք չի կարող արգելել նման մտքեր արտահայտելը: Բայց Հարավային Օսիան չի նպատակադրվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ եւ միտք ունի միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր պետությունների հետ քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ կառուցել»,- ընդգծել է նա, հաղորդում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Էդուարդ Կոկոյտիին, հաղորդում էին, որ Հարավային Օսիան նպատակ է դնում մտնել Ռուսաստանի կազմի մեջ եւ միավորվել Հարավային Օսիայի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |